Օգոստոս 22, 2019 19:05 Asia/Tehran
  • Զարիֆի ուղևորություններ դեպի Ֆրանսիա, Չինաստան և Ճապոնիա

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը այցելելու է Ֆրանսիա, Չինաստան և Ճապոնիա»:

Հինգշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հավելել է.«Իրանի ԱԳ նախարարի երկխոսություների առանցքը տարածաշրջանային խնդիրներն են լինելու»: Իրանի ԱԳ նախարարը, ով մինչ այժմ գնտվում էր Նորվեգիայում, կիրակի երեկոյան երկկողմ հարաբերությունների քննարկման և ՀԳՀԾ-ի ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նկատմամբ Իրանի քաղաքականությունները ներկայացնելու նպատակով, սկսել է դեպի եվրոպական երկրներ՝ Ֆինլանդիա, Շվեդիա և Նորվեգիա իր շրջագայությունները: Իրանի ԱԳ նախարարը ուրբաթ օրը Փարիզում հանդիպելու և զրուցելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Պիտակ