Թեհրանի երկնքում ծածանվել է հազար մետրանոց դրոշը
Օգոստոս 31, 2019 18:59 Asia/Tehran
Աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի սգո արարողություններին և Մոհարամ ամսվան ընդառաջ, «Ով Հոսեյն» գրությամբ հազար մետրանոց դրոշը ծածանվել է Թեհրանի երկնքում: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Թեհրանի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ այս դրոշը, որպես Իրանի մեծագույն և աշխարհի երրորդ դրոշ 1056 քառակուսի մետր է:
Վաղն արեգակնային հիջրեթի 1398 թվականի շահրիվար ամսի 10-ն է, 2019 թվականի սեպտեմբերի մեկը և լուսնային հիջրեթի 1441 թվականի Մոհառամ ամսվա առաջին օրը:
Աշխարհի շիաների երրորդ առաջնորդ իմամ Հոսեյնը նահատակվել է լուսնային հիջրեթի 61 թվականի Մոհառամ ամսի 10-ին՝ Քարբալայում: Նա իր զոհաբերությամբ ազատության ու արժանապատվության դաս տվեց աշխարհին:
Պիտակ