Իրանը պատրաստ է Սիրիայի հարցով համագործակցել ՄԱԿ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i111178-Իրանը_պատրաստ_է_Սիրիայի_հարցով_համագործակցել_ՄԱԿ_ի_հետ
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասղար Խաջին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գիեր Փեդերսոնի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Թեհրանը պատրաստ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով համագործակցել ՄԱԿ-ի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 08:53 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է Սիրիայի հարցով համագործակցել ՄԱԿ-ի հետ

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասղար Խաջին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գիեր Փեդերսոնի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Թեհրանը պատրաստ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով համագործակցել ՄԱԿ-ի հետ»:

Հանդիպման ժամանակ խոսելով Սիրիայի քաղաքական իրադարձությունների, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայի ողջ տարածքում այդ երկրի կառավարության ինքնիշխանության տարածման անհրաժեշտության, Սահմանադրական հանձնաժողովի ստեղծման, փախստականների վերադարձի, ձերբակալվածների ու առևանգվածների փոխանակման, երկրի վերակառուցման և այլ թեմաների շուրջ, Խաջին ընդգծել է որ, Իրանը պատրաստ է ինչպես անցյալում, Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նպաստելու ուղղությամբ համագործակցել ՄԱԿ-ի հետ»:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են  Սիրիայի վերջին զարգացումները և Իրանի ու ՄԱԿ-ի միջև համագործակցության ոլորտները ՝ սիրիական ճգնաժամի լուծման հարցում:

Բարձր գնահատելով այդ ոլորտում Իրանի գործադրած ջանքերը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացն  ընդգծել է շարունակական խորհրդակացությունների անհրաժեշտությունը: