Իրանի ԱԳ նախարար.«ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սովորական ժողովրդին է թիրախ դարձնում»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Սնկախ երկրների դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սովորական ժողովրդին է թիրախ դարձնում»:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի գանձապետական դեարտմենտը իր պատժամիջոցների ցուցակում ներառել է Իրանի հետ կապված մի քանի անձանց, կառույցների ու նավերի: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը պատասխանելով ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցները դատապարտող Կուբայի ԱԳ նախարարի թուիթերյան գրառմանը, իր թուիթերյան էջում գրել է.«Կուբայի, Չինաստանի, ՌԴ-ի, Սիրիայի, Իրանի և այլոց դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը դիտավորյալ կերպով թիրախ է դարձրել խաղաղ քաղաքցիներին, որպեսզի Վաշինգտոնը կարողանա անմեղ մարդկանց վաղեցնելով հասնել իր ապօրինի նպատակներին»: Զարիֆը հավելել է.«Անկախ երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելուց բացի ԱՄՆ-ն դիմել է ծովահենության, կաշառակերության ու դրամաշորթման»: Բարձր գնահատոլվ Կուբայի կողմից աջակցության ցուցաբերումը Զարիֆը շեշտել է.«Իրանը կանգնած է Կուբայի կողքին»: