Մուսավի.«Կանադայում Իրանի մշակութային կենտրոնների վաճառքը հակասում է միջազգային իրավունքներին»
Դատապարտելով Կանադայում իրանական մշակութային կենտրոնների վաճառքի մասին Կանադայի դատարանի վճռի իրագործումը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ այս քայլն անօրինական է և հակասում է միջազգային իրավունքին:
Ողջ աշխարհում ահաբեկչության թվացյալ զոհերին հովանավորելու պատրվակով, Կանադայի կառավարությունը վաճառել է այդ երկրում Իրանից առգրավված գույքի մի մասը:
Կանադայի աղբյուրների հաղորդմամբ, վաճաված գույքի արժեքը կազմել է ավելի քան 28 մլն. դոլար:
Ուրբաթ օրը, հայտարարելով, որ իր ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցում ԻԻՀ-ի կառավարությունը ոչ մի կառավարության հետ գործարք չի կնքում, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հանդես է եկել այս գույքն ու ակտիվները հնարավորինս շուտ վերադարձնելու կոչով:
Մուսավին նախազգուշացրել է, որ եթե չեղյալ չհայտարարվի այս որոշումը և չփոխհատուցվեն Իրանի կրած վնասները, ԻԻՀ-ն միջազգային օրենքների համաձայն քայլ կվերցնի իր իրավունքները վերականգնելու համար և դրա բոլոր հետևանքների համար պատասխանատու է Կանադայի կառավարությունը: