Իրանի ԱԳ նախարարության կողմից եվրոպական երեք երկրների առաջնորդների հայտարարությունը դատապարտող հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i111805-Իրանի_ԱԳ_նախարարության_կողմից_եվրոպական_երեք_երկրների_առաջնորդների_հայտարարությունը_դատապարտող_հայտարարությունը
Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության նվաթային օբյեկտների վրա հարձակման հետ կապված Իրանին մեղադրելու անպատասխանատու քայլը:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Սեպտեմբեր 24, 2019 18:07 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարության կողմից եվրոպական երեք երկրների առաջնորդների հայտարարությունը  դատապարտող հայտարարությունը

Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության նվաթային օբյեկտների վրա հարձակման հետ կապված Իրանին մեղադրելու անպատասխանատու քայլը:

Երեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Եմենի ու Սաուդյան արաբիայի լիարժեք պատերազմի ընթացքում մի հարձակման մեջ, որի պատասխանատվությունը եմենական կողմը պաշտոնապես հանձն է առել, երրորդ երկրին մեղադրելը հրահրիչ և ավերիչ քայլ է»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Անիրական հայտարարությունները միայն հրահրում են Եմենի ավերիչ պատերազմը և մեծացնում են տարածաշրջանում այդ պատերազմի տարածման հավանականությունը»:

Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ հստակեցվել է.«Քաղաքական նպատակներով կառավարություններին անհիմն մեղադրանքներ ուղղելը և Սաուդյան Արաբիայի մանկասպան ռեժիմին հատկապես մեծ քանակությամբ զենքի տրամադրմամբ աջակցելը, վտանգավոր գործընթաց է և դրա հետևանքները անշուշտ կրելու են այս հայտարարությունը հրապարակող երեք երկրները»:

Եվրոպական որոշ երկրներ Իրանին են պատասխանատու համարում անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի արևելքում Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա Եմենի բանակի կողմից ԱԹՍ-երով իրականացված հարձակման մեջ: