ԻԻՀ նավթի նախարար. Իրանի դերը աշխարհի էներգիայի ապահովման գործում անհերքելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i112100-ԻԻՀ_նավթի_նախարար._Իրանի_դերը_աշխարհի_էներգիայի_ապահովման_գործում_անհերքելի_է
Իրանի նավթի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական հանրապետության դերը աշխարհի էներգիայի մատակարարման գործում անվիճելի է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 02, 2019 16:30 Asia/Tehran
  • ԻԻՀ նավթի նախարար. Իրանի դերը աշխարհի էներգիայի ապահովման գործում անհերքելի է

Իրանի նավթի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական հանրապետության դերը աշխարհի էներգիայի մատակարարման գործում անվիճելի է:

Չորեքշաբթի օրը , Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Ռուսաստանում անցկացվող  «Առաջնորդությունը աշխարհի էներգետիկ զամբյուղում և գազի արդյունաբերության գերակայություններում» թեմայով հատուկ նիստում նշել է, որ կանխատեսումների համաձայն, շրջակա միջավայրի պայմաններից ելնելով, մինչև 2040 թ. բնական գազը տարեկան 1.5 տոկոս աճով կբավարարի աշխարհի էներգիայի պահանջարկի մեկ քառորդ: Նա հստակեցրել է.«Այս պահանջարկի բավարարման համար, անհրաժեշտ է գլոբալ համագործակցություն տարբեր ոլորտներում, ներառյալ ներդրումների, տեխնոլոգիաների փոխանցման և բիզնես ենթակառուցվածքների զարգացման»:

Իրանի նավթի նախարարն անդրադառնալով բնական գազի կարողությունների ձեռքբերման և միջազգային համագործակցության իրագործման կարևորությունն ասել է.«Անկախ երկրները մերժում են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված  նավթային միակողմանի պատժամիջոցները»:

Զանգանեն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից  Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են և խախտում են միջազգային իրավունքը: Նա հավելել է.«Էներգետիկ ոլորտի քաղաքականցումը  և քաղաքական միջամտությունները պետք է փոխարինվեն տնտեսական տրամաբանությամբ, բազմակողմանիությամբ, մասնակցությամբ և համագործակցությամբ»: