Իրանը կաջակցի Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i112818-Իրանը_կաջակցի_Սիրիայի_տարածքային_ամբողջականության_պահպանմանը_և_ազգային_ինքնիշխանության_ամրապնդմանը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Սիրիայի հյուսիսային շրջանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձեռքբերված համաձայնությանն ընդգծել է.«Իրանը ողջունում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը նպաստող ցանկացած քայլ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 14:47 Asia/Tehran
  • Իրանը կաջակցի  Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Սիրիայի հյուսիսային շրջանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձեռքբերված համաձայնությանն ընդգծել է.«Իրանը ողջունում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը նպաստող ցանկացած քայլ»:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, երեքշաբթի օրը Սոչի քաղաքում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Սիրիայի հյուսիսային շրջանների անվտանգության իրավիճակի վերաբերյալ, որում ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: «Բոլոր քուրդ աշխարհազորային միավորները դուրս կգան Մանբիջից և  Թալ Ռաֆաթից». ասված է հուշագրում:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, չորեքշաբթի օրը նշել է. «Իրանը Սիրիայի հյուսիսում բախումներին վերջ դնելու Ռուսաստան-Թուրքիա համաձայնությունը դրական քայլ է համարում տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման ուղղությամբ»:

Մուսավին հույս է հայտնել, որ այդ փոխըմբռնումը մի կողմից կփարատի Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները և մյուս կողմից կնպաստի  Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը:

«Տարածաշրջանի խնդիրները  տարածաշրջանի երկրներն են կարող լուծել, և ամերիկյան ուժերի հեռանալը տարածաշրջանից կնպաստի խաղաղության ու անվտանգության վերականգմանը». ընդգծել է Մուսավին: