Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i112860-Իրանն_ու_Ռուսաստանն_ընդգծել_են_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
ՌԴ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարները կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2019 04:16 Asia/Tehran
  •  Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

ՌԴ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարները կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը:

ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է. «ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և ԻԻՀ փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, հինգշաբթի օրը, Մոսկվայում, մտքերի փոխանակում են կատարել Իրանի միջուկային համաձայնության ու դրա գործադրման և պահպանման կապակցությամբ»:

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց հանձնառությունը ՀԳՀԾ-ին, հաշվի առնելով փոխադարձ շահերի ապահովման և բոլոր կողմերի՝ իրենց ստանձնած պարտավորությունների իրագործման սկզբունքը: Ռյաբկովն ու Էրաղչին, քննարկել են նաև Պարսից ծոցի և Արևմտյան Ասիայի իրավիճակաը:

Ավլի վաղ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հույս էր հայտնել, որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը լուրջ քայլեր կձեռնարկեն իրենց պարտավորությունների կատարման ուղղությամբ, քանի որ հակառակ դեպքում, Թեհրանը կանի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը: