Ուժի մեջ մտավ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը
Այսօր ուժի մեջ մտավ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միջության միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը:
Արտոնյալ առևտրի մասին համաձայնագրում ներառված են 862 ապրանատեսակներ, որոնցից 360-ն Իրանից արտահանվելու է ԵԱՏՄ,ի սկ 502-ը՝ ԵԱՏՄ-ից Իրան:
Իրանի հանքերի և առևտրի արդյունաբերության նախարարության պատասխանատուները տեղեկացրել են, որ հոկտեմբերի 27-ին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, դեպի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալներն աճելու են:
ԵԱՏՄ-ին Իրանի ինտեգրվելու արդյունքում Իրանից ԵԱՏՄ արտահանվող ապրանքների համար սահմանվող մաքսատուրքերի դրույքաչափը նվազում է մինչև 80 տոկոսով:
Ներկայումս ԵԱՏՄ-ի անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը:
ԵԱՏՄ-ն պատրաստ է ավելի քան 40 երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, գործունեություն ծավալել միության սահմանած օրենքների շրջանակում: