Իրանցի երաժիշտը՝ Womex համաշխարհային երաժշտական ​​փառատոնի լավագույն արվետագետ
https://parstoday.ir/hy/news/iran-i112948-Իրանցի_երաժիշտը_womex_համաշխարհային_երաժշտական_փառատոնի_լավագույն_արվետագետ
Իրանցի հայտնի քամանչահարն արժանացել է Ֆինլանդիայում կայացած Womex համաշխարհային երաժշտական ​​փառատոնի գլխավոր մրցանակին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 18:28 Asia/Tehran
  •  Իրանցի երաժիշտը՝ Womex համաշխարհային երաժշտական ​​փառատոնի լավագույն արվետագետ

Իրանցի հայտնի քամանչահարն արժանացել է Ֆինլանդիայում կայացած Womex համաշխարհային երաժշտական ​​փառատոնի գլխավոր մրցանակին:

Կիրակի օրը, Ֆինլանդիայում կայացած Womex երաժշտական փառատոնում, իրանցի քամանչահար Քեյհան Քալհորն արժանացել է «2019թ. Լավագույն արվեստագետ» մրցանակին:

Քալհորը մրցանակին արժանացել է քամանչայի նվագելու ոլորտում իր հմտությունների, ազդեցիկ երաժշտություն ստեղծելու և Իրանի դասական ու ավանդական երաժշտությունն աշխահին ներկայացնելու համար:

Իր մասնագիտական  կյանքի ընթացքում, երաժիշտն ուսումանսիրել է Իրանի բոլոր ոճերի երաժշտությունը,  համագործակցել լավագույն երաժիշտների հետ և ուսումնասիրել է Քրդստանի, Խորասանի և այլ քաղաքների երաժշտությունը: