2020թ մարտին Իրանը կհյուրընկալի Հունաստանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներին
Հունաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնը հայտարարել է., որ 2020թ մարտին Իրանում կանցկացվի կրոնական երկխոսության երկրորդ նիստը՝ հույն ուղղափասռ կրոնականների ներկայությամբ:
ԻՌՆԱ-ն կիրակի օրը հաղորդել է, որ Հունաստանում Իրանի մշակութային կցորդ Ալի Մուհամմադ Հելմին հանդիպել է Աթենքի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Ապոստոլոս Նիկոլայիդեսի հետ: Հանդիպման ժամանակ, կողմերն ընդգծել են, որ երկու ժողովուրդների միջև միջև մշակութային ու կրոնական երկխոսության խթանումը նպաստում է ամբողջ աշխարհում տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև խաղաղ համակեցության մշակույթի տարածմանը:
Հաղորդման համաձայն, Իրանից Հունաստան մեկնած պատվիրակության անդամները քննարկումներ են անցկացնելու 2020թ մարտի 4-ին և 5-ին Իրանի Ղոմ քաղաքում անցկացվելիք «Հոգու անմահություն» միջազգային գիտաժողովի վերաբերյալ: