Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ. Թեհրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i113402-Իրանի_խորհրդարանի_տնտեսական_հանձնաժողովի_նախագահ._Թեհրանը_ցանկանում_է_ընդլայնել_հարաբերությունները_Հայաստանի_հետ
Թեհրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահն ասել է. «Հաշվի առնելով Իրանի ու Հայաստանի մեծ ներուժը, Թեհևրանը ցանկանում է ընդլայնել իր հարաբերությունները Երևանի հետ»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 11, 2019 05:04 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ. Թեհրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ

Թեհրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահն ասել է. «Հաշվի առնելով Իրանի ու Հայաստանի մեծ ներուժը, Թեհևրանը ցանկանում է ընդլայնել իր հարաբերությունները Երևանի հետ»:

Այդ մասին, կիրակի օրը, Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ, խոսել է Իրանի խորհրդարանական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Էլիաս Հազրաթին: Նա նշել է. «Երկու ժողովուրդներն ունեն պատմամշակութային ընդհանրություններ և համատեղ հետաքրքրություններ»:

Անդրադառնալեվ երկու երկրների միջև կքնված համաձայնագրերին, Հազրաթին նշել է. «Իրանի խորհրդարանը պատրաստ է աջակցել ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը, հատկապես էներգետիկ ոլորտում»:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը բարձր է գնահատել Իրանի ուՀայաստանի  քաղաքական հարաբերությունները: Նա նշել է. «Իրանը տարաշծաշրջանում մշտապես ունեցել է հավասարակաշռված դիրք և Հայաստանը նույնպես ցանկանում է, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն ու ապահովություն»: