Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ. Թեհրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
Թեհրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահն ասել է. «Հաշվի առնելով Իրանի ու Հայաստանի մեծ ներուժը, Թեհևրանը ցանկանում է ընդլայնել իր հարաբերությունները Երևանի հետ»:
Այդ մասին, կիրակի օրը, Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ, խոսել է Իրանի խորհրդարանական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Էլիաս Հազրաթին: Նա նշել է. «Երկու ժողովուրդներն ունեն պատմամշակութային ընդհանրություններ և համատեղ հետաքրքրություններ»:
Անդրադառնալեվ երկու երկրների միջև կքնված համաձայնագրերին, Հազրաթին նշել է. «Իրանի խորհրդարանը պատրաստ է աջակցել ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը, հատկապես էներգետիկ ոլորտում»:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը բարձր է գնահատել Իրանի ուՀայաստանի քաղաքական հարաբերությունները: Նա նշել է. «Իրանը տարաշծաշրջանում մշտապես ունեցել է հավասարակաշռված դիրք և Հայաստանը նույնպես ցանկանում է, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն ու ապահովություն»: