Նոյեմբեր 15, 2019 07:54 Asia/Tehran
  • Զարիֆ. ԻԼԻՊ-ը սխառնալիք է Արևմտյան Ասիայի համար

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Աֆղանստանում գտնվող ԻԼԻՊ-ի անդամներն ահաբեկչական գործողություններ են իրականացրել Տաջիկստանում և Հայաստանում»:

India Today լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «ԻԼԻՊ-ը սպառնալիք  է ոչ միայն մի երկրի, այլ ողջ տարածաշրջանի համար»:

Նա հավելել է. «ԻԼԻՊ-ը սպառնալիւք է Հնդկաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Չինաստանի համար, և այդ երկրները պետք է միավորվեն այս ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»:

Զարիֆի խոսքերով. «ԻԼԻՊ-ի վերադարձը սպառնալիք է Իրանի, Հնդկաստանի և Պակիստանի համար: Խմբավորումն իր բազաները Իրաքից և Սիրիայից տեղափոխում է Աֆղանստան»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է.«Աֆղանստանում կան շրջաններ, որոնք անհանգստության առիթ են բոլոր երկրների համար, քանի որ ԻԼԻՊ-ը չի սպառնում միայն մի երկրի»:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հուշերում գրել է, որ Թալիբանին, Ալ Ղաիդային ու ԻԼԻՊ-ին ստեղծել է ԱՄՆ-ը:

 

Պիտակ