Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում Իրանի կարողությունն ու ազդեցությունը
Ուրբաթ օրը Իրանի պատասխանատուների, Իսլամական միասնություն կոնֆերանցի հյուրերի, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խաերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ազդեցությանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է.
«Իրանի ազդեցությունը տարածաշրջանում ոչ թե ռազմական և գիտական ուժի ու աշխարհագրական ռազմավարական դիրքի պատճառով է, այլ իսլամական հեղափոխության հրավերի և հեղափոխության ազդեցության, որ գրավել է սրտերը»:
Նշելով, որ իրանական զինված ուժերը Սիրիայում ու Իրաքում որպես ռազմական խորհրդատու են ներկա եղել և տարածաշրջանի ժողովրդի կողքին իրենց կյանքն անգամ չեն խնայել ահաբեկչության դեմ պայքարում, Իրանի նախագահը հավելել է.«Իրանի ուժեր չափանիշն Իրաքում, Սիրիայում և Լիբանանում ու ցանկացած այլ տեղ, որտեղ ներկայություն ունենան, մարդու ազատությունն է և մուսուլմանը, քրիստոնյան, հրեան, թուրքը, արաբը կամ էլ քուրդը նրանց աչքի առջև հավասար են»: