ԻԻՀ նախագահ.«ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են միջազգային բանաձևերին»
Նշելով,որ ԱՄՆ-ն պետք է հասկանա ,որ աշխարհի առաջնորդը չէ և մյուս երկրների նման մի երկիր է, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցները քաղաքական ու տնտեսական մեծ սխալ և միջազգային օրենքների ու բանաձևերի դեմ արված քայլեր են»:
Երեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին ստացել է Թեհրանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան տիկին Լինդալ Ջեյն Սեկեզի հավատարմագիրը: Նա Ավստրալիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները խոչընդոտում են երկու երկրի հարաբերությունների ու համագործակցությունների զարգացմանը: Անկախ երկրները պետք է դիմակայեն ԱՄՆ-ի անօրինական քայլերին»:
Նշելով ,որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառելով չի կարող հասնել իր նպատակներին, Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը մեծ ժողովուրդ է և չի վախենում նման ճնշումներից»:
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի տապալումը կվնասի ողջ աշխարհին: Չնայած միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն և եվրոպական երկրների խոստմնազանցությանը, Իրանը շարունակում է հավատարիմ մնալ այս համաձայնագրին», ասել է ԻԻՀ նախագահը:
Թեհրանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան տիկին Լինդալ Ջեյն Սեկեզն այդ հանդիպման ժամանակ իր հավատարմագիրն հանձնելով Ռոհանիին , և նշելով,որ Ավստրալիան աջակցում է ՀԳՀԾ-ի պահպանմանն ասել է.«Բոլոր կողմերը պետք է հավատարիմն մնան ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին»: