Թեհրանի ու Դամասկոսի համատեղ գորոծունեությունը Սիրիայի վերակառուցման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i113870-Թեհրանի_ու_Դամասկոսի_համատեղ_գորոծունեությունը_Սիրիայի_վերակառուցման_հարցում
Սիրիայի բնակարանաշինության ու հանրային ծառայությունների նախարարն անդրադառնալով շինարարական համատեղ ընկերության ստեղծմանն ասել է.«Սիրիայի վերակառուցման գործում Դամասկոսը առջնահերթությունը տալիս է իրանցի բարեկամներին»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 26, 2019 13:02 Asia/Tehran
  • Թեհրանի ու Դամասկոսի համատեղ գորոծունեությունը Սիրիայի վերակառուցման հարցում

Սիրիայի բնակարանաշինության ու հանրային ծառայությունների նախարարն անդրադառնալով շինարարական համատեղ ընկերության ստեղծմանն ասել է.«Սիրիայի վերակառուցման գործում Դամասկոսը առջնահերթությունը տալիս է իրանցի բարեկամներին»:

Երեքշաբթի օրը, Թեհրանում կայացած Իրան-Սիրիա գործարարական առիթներ համաժողովի ընթացքում կարևորելով երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը Սիրիայի բնակարանաշինության ու հանրային ծառայությունների նախարար Սոհեյլ Աբդոլլաթիֆը հավելել է.«Սիրիայի վերակառուցման գործում Իրանը առաջնահերություն ունի, քանի որ ԻԻՀ-ը կարևոր դերակատարություն է ունեցել Սիրիայի տարբեր շրջանները ահաբեկիչներից ազատագրելու հարցում»: Ընդգծելով Իրանի ու Սիրիյաի տարողությունները Աբոդլլաթիֆը հստակեցրել է.«Սիրիայի օրենքների համաձայն շինարարության ու անշարժ գույքի առ ու վաճառքի ոլորտում ակտիվ ընկերությունները մի շարք արտոնություններ ունեն, որոնք իրանական ընկերությունները կարող են օգտագործել»: Գլխավորելով մի պատվիրակություն Սիրիայի բնակարանաշինության ու հանրային ծառայությունների նախարարը այցելել է Թեհրան: Երկուշաբթի օրը նա հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարության տնտեսական հարցերով տեղակալ Ղոլամռեզա Անսարիի հետ: