Ռոհանի. Իրանի ժողովուրդը չի ենթարկվում թշնամիների սադրանքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i113925-Ռոհանի._Իրանի_ժողովուրդը_չի_ենթարկվում_թշնամիների_սադրանքներին
ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել Իսլամական հեղափոխության և դրա գաղափարների դեմ ուղղված սադրանքների դեմ պայքարում իրանցիների մշտական ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2019 04:29 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդը չի ենթարկվում թշնամիների սադրանքներին

ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել Իսլամական հեղափոխության և դրա գաղափարների դեմ ուղղված սադրանքների դեմ պայքարում իրանցիների մշտական ներկայությունը:

Չորեքշաբթի օրը, Թավրիզի վարչական խորհրդի նիստի ժամանակ, Հասան Ռոհանին ասել է. «Թշնամիները պլանավորում էին անկարգություններ հրահրել Իրանում դեռևս 2018 թվականի սկզբից, այդ նպատակի համար վարժանքներ տալով խռովարարներին ու նրանց տրամադրելով համապատասխան սարքավորումներ»:

Նա հավելել է. «Իրանի ժողովուրդը, իր զգոնության շնորհիվ, մշտապես պահպանել է  երկրի անվտանգությունը, անկախությունը, արժանապատվությունն ու պատիվը»:

Նլով, որ բենզինի արտադրության ոլորտում Իրանն ինքնաբավ է, Ռոհանին հավելել է. «Բենզինի արտադրությունն Իրանում, օրական 52 միլիոն լիտրից հասել է 107 միլիոն լիտրի»:

Անդրադառնալով Աշխարհազորային ուժերի շաբաթվան, Ռոհանին ասել է. «Աշխարհազորայինները շատ կարևոր դերակատարություն են ունեցել Իրանի արձանագրած բոլոր ձեռքբերումներում»: