Իրանը և Հայաստանն ընդգծում են երկկողմ մշակութային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության նախարարը և Հայաստանի զբոսաշրջության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը ողջունել են երկկողմ մշակութային համագործակցության ընդլայնումը:
Ուրբաթ օրը Պեկինում կայացած հին քաղաքակրթությունների համաժողովի շրջանակում Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության նախարար Ալի Ասղար Մունեսանը Հայաստանի զբոսաշրջության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Թեհրանի և Երևանի միջև շատ լավ և ընկերական հարաբերությունները հիմք են տվել երկու երկրների մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:
Մունեսանն ասելով, որ Իրանի պատմական եկեղեցիները կարող են ներգրավել հայ զբոսաշրջիկներին, հավելել է.«Հաշվի առնելով երկու երկրների մշակութային և բարեկամական կապերը, Թեհրանի և Երևանի միջև մշակութային և տուրիստական կապերը կարող են ավելի մեծանալ, քան անցյալում»:
Նարինե Խաչատրյանը կոչ է արել Երևանում Իրանի և Հայաստանի միջև գորգի համատեղ ցուցահանդես անցկացնել: Նա ասել է, որ այս ցուցահանդեսը Իրանի համար հիանալի հնարավորություն է ցուցադրել գորգերի պատմությունը, քանի որ միայն Իրանի նման խոշոր քաղաքակրթությունները կարող են լինել գորգերի համաշխարհային օրինակ: