Էրաղչի. Իրանը դեմ է օտարերկրյա զորուժի առկայությանն Արևմտյան Ասիայում
«Արտաքին ուժերի առկայությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում չի նպաստի տարածաշրջանում կայունության, անվտանգության կամ խաղաղության հաստատմանը».- ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Ճապոնական NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է. «Իրանը դեմ է առևտրային նավերի անվտանգությունը պահպանելու նպատակով Ճապոնիայի կողմից իր ծովուժի տեղակայմանը Միջին Արևելքում»:
Անդրադառնալով նախօրեին Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպմանն Էրաղչին ասել է «Իրանի դիրքորոշումը փոխանցվել նաև Շինզո Աբեին»:
Խոսելով Հորմուզի խաղաղության նախաձեռնության մասին, Էրաղչին նշել է. «Իրանը, տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու նպատակով, բոլոր այն երկրներին, որ տուժել են տարածաշրջանի զարգացումներից, հորդորում է աջակցել վերոնշյալ նախաձեռնությանը»: