Իրանի արտգործնախարարը քննադատել է Արևմուտքի լռությունն Իսրայելի միջուկային զինանոցի գոյության նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i114255-Իրանի_արտգործնախարարը_քննադատել_է_Արևմուտքի_լռությունն_Իսրայելի_միջուկային_զինանոցի_գոյության_նկատմամբ
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ հրթիռների փորձակմանը, դատապարտել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի լռությունը՝ Արևմտյան Ասիայում միակը հանդիսացող Սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցի առկայության կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 08:38 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը քննադատել է Արևմուտքի լռությունն Իսրայելի միջուկային զինանոցի գոյության նկատմամբ

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ հրթիռների փորձակմանը, դատապարտել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի լռությունը՝ Արևմտյան Ասիայում միակը հանդիսացող Սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցի առկայության կապակցությամբ:

Ուրբաթ օրը, Թուիթերում արած գրառման եմջ, Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ Սիոնիստական ռեժիմի փորձարկած միջուկային հրթիռի նշանակետն Իրանն էր Նա նշել է, որ եվրոպական եռյակը և ԱՄՆ-ը երբեք չեն բողոքում Արևմտյան Ասիայում միջուկային զինանոցի գոյությունից և այն հանգամանքից, որ հրթռիներն օժտված են միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ, սակայն նրանց զայրացնում է Իրանի սովորական ու պաշտպանական զինանոցը:

Ուրբաթ օրը, Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հայտնել են, որ ռեժիմի անվտանգության կազմակերպությունն անցած գիշեր փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ «Իրիհո-4» հրթիռը:

Հետախուզական ծառայությունները համոզված են, որ Իսրայելի ռեժիմն ունի մոտ 400 միջուկային մարտագլխիկ: Սակայն այդ ռեժիմը ոչ միայն թույլ չի տալիս ստուգումներ իրականցնել իր միջուկային զինանոցում, այլ նաև չի ստորագրել միջուկային զենքի տարածումն արգելող պայմանագիրը: