Դեկտեմբեր 11, 2019 07:50 Asia/Tehran
  • Ջոզեֆ Բորել. ՀԳՀԾ-ն դեռևս հնարավոր է պահպանել

Երեքշաբթի օրը, Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանի հետ Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը հույս է հայտնել, որ միջուկային համաձայնությունը դեռևս հնարավոր է պահանել:

Առանց անդրադառնալու համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նկատմամբ Եվրոպայի անհավատարմությանը, Բորելը նշել է. «Եվրոպան փորձում է համոզել Իրանին չշարունակել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման գործընթացը»:

Նա հավելել է, որ համաձայնագիրը պահպանելու հույս դեռևս կա:

2019թ մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցի օրը եվրոպական կողմի առաջարկած լուծումների անարդյունավետության հետևանքով,  որոնք պետք է փոխհատուցեին Իրանի շահերը համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, Թեհրանը, համաձայնագրի 26 և 36-րդ կետերի համաձայն, սկսեց իր պարտավորությունների կրճատման գործընթացը:

Մինչ այժմ, Իրանը չորս փուլով նվազեցրել է իր պարտավորությունների կատարումը:

ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, եթե համաձայնագրի մյուս կողմերը չեն կատարում իրենց պարտավորությունները, Իրանն իրավունք ունի կրճատել սեփական հանձնառությունները կամ ընդհանրապես դադարեցնել դրանք:

Պիտակ