Իրան.«Կանաչ տեխնոլոգիաների հասանելիության հարցում ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են միջազգային օրենքներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i114484-Իրան._Կանաչ_տեխնոլոգիաների_հասանելիության_հարցում_ԱՄՆ_ի_պատժամիջոցները_հակասում_են_միջազգային_օրենքներին
Մադրիդում անցկացվող բնակլիմայական համաժողովում իրանական պատվիրակության ղեկավարը կանաչ տեխնոլոգիաներին հասանելիության հարցում Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած ապօրինի պատժամիջոցները միջազգային օրենքներին ու բնակլիմայական կոնվենցիայի սկզբունքներին դեմ է համարել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 12, 2019 11:40 Asia/Tehran
  • Իրան.«Կանաչ տեխնոլոգիաների հասանելիության հարցում ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են միջազգային օրենքներին»

Մադրիդում անցկացվող բնակլիմայական համաժողովում իրանական պատվիրակության ղեկավարը կանաչ տեխնոլոգիաներին հասանելիության հարցում Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած ապօրինի պատժամիջոցները միջազգային օրենքներին ու բնակլիմայական կոնվենցիայի սկզբունքներին դեմ է համարել:

Հինգշաբթի օրը Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, Մադրիդի բնակլիմայական փոփոխությունների համաժողովում, Իրանի բնապահպանության կազմակերպության փոխտնօրեն Մասուդ Թաջրիշին, ներկայացրել է  էներգերիայի սպառման ուղղությամբ Իրանի քայլերը: Թաջրիշին ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներով հանդերձ, կարևոր ջանքեր են տարվել էներգետիկայի սպառման օպտիմալացման ուղղությամբ, այդ թվում՝ բնկաչության 95 տոկոսի հասանելիությունը բնական գազին ու Իրանի էներգետիկ զամբյուղում վերականգնվող էներգիաների մասնաբաժնի ավելացումը»:

Նա ասել է.«Աշխարհի ջերմոցային գազերի մեկ երրորդն արտադրող ԱՄՆ-ի Փարիզի բնակլիմայական համաձայնությունից դուրս գալն անպատասխանատու քայլ է»: