Իրանի և Հայաստանի գլխավոր դատախազների տեղակալները բանակցել են թմրանյութերի դեմ պայքարի շուրջ
Իրանի գլխավոր դատախազի տեղակալն ասել է.«Իսլամական Հանրապետությունը մարդասիրական մոտեցման շրջանակում հարևան և եվրոպական երկրներին փրկել է թմրանյութերի մաքսանենգության վտանգից»:
Իրանի գլխավոր դատախազի տեղակալ Սաիդ Օմրանին այսօր Հայաստանի գլխավոր դատախազության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով թմրանյութերի դեմ մղվող պայքարի Իրանի քաղաքականությունն ասել է.«Բարեբախտաբար Իրանն ու Հայաստանը թմրանյութերի դեմ մղվող պայքարի ոլորտում լայն համագործակցություն ունեն»:
Օմրանին ասել է.«Իրանական ուժերը ձերբակալել են «Պարսից ծոցի կոկորդիլոս» անվամբ հայտնի մաքսանենգին»:
Այդ հանդիպման ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազի ներկայացուցիչն իր տեսակետներն է հայտնել թմրանյութերի ու կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ:
Իրանի Իսլամական Հնարապետությունը մինչ այժմ մոտ չորս հազար զոհ է տվել թմրաբիզնեսի դեմ մղվող պայքարի ճանապարհին: ՄԱԿ-ն Իրանին ներկայացրել է, որպես թմրանյութերի դեմ պայքարի դրոշակակիր: