Իրանի և Հայաստանի միջև զբաղվածության ու կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i114870-Իրանի_և_Հայաստանի_միջև_զբաղվածության_ու_կրթության_ոլորտում_համագործակցության_համաձայնագիր_է_ստորագրվել
Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ տեխնիկական ու մասնագիտական կրթության, սոցիալական բարեկեցության և աշխատանքի ու զբաղվածության հարցերի ոլորտում համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2019 15:01 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև զբաղվածության  ու կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ տեխնիկական ու մասնագիտական կրթության, սոցիալական բարեկեցության և աշխատանքի ու զբաղվածության հարցերի ոլորտում համագործակցության մասին:

Մոհամմադ Շարիաթմադարին   Զարուհի Բաթոյանի հետ  Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունը հարևան ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է»:

Շարիաթմադարին  կարևորել է 2011 թվականին  աշխատանքային և սոցիալական հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կյանքի կոչելուն ուղղված  Թեհրանի և Երևանի ջանքերը: 

Նշելով, որ երկու երկրի միջև համագործակցության բազմաթիվ ընդհանուր եզրեր կան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է.«Հայաստանը ցանկանում է օգտագործել Իրանի փորձը՝ կապված խոցելի խավերի, հաշմանդամների, երեխաների, տարեցների ու  կանանց հետ»:

«Իրանի և Հայաստանի միջև գործողությունների համատեղ ծրագրի ստորագրմամբ, երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն»,հավելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: