Իսլամական հեղափոխության գրասենյակը թիվիթերյան գրառում է արել Սուրբծննդյան տոների կապակցությամբ
Գրառման մեջ ասվում է. «Հիսուս Քսրիտոսին հետևելը պահանջում է հավատարիմ մնալ արդարությանը և դատապարտել անարդար իշխանություններին»:
Երեքշաբթի երեկոյան Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի թվիթերյան էջում արված գրառման մեջ ասվում է. «Հուսով ենք, որ քրիստոնյաներն ու մուսուլմաններն իրենց կյանքում և արարքներում մշտապես հետևելու են արդարությանը և դատապարտելու են անարդար ու անիրավ ուժերին»:
Գրառման մեջ նշվել է. «Այսօր Հիսուսի Քրսիտոսի հետևորդների շատերը շեղվել են իրենց ուղուց»:
Սուրբ Մարիամի կյանքի ուղեցույցներն էին արդարութունը և ճնշմանը դիմակայելը:
2019թ դեկտեմբերի 25-ին, կաթոլիկ աշխարհը տոնում է Հիսուս Քրսիտոսի ծնունդը: Հայ առաքելական եկեղեցին, Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Մուսուլմանների սուրբ գրքում՝ Ղուրանում, Հիսուս Քրսիտոնը հշտակվում է որպես Մարիամի որդի: