Իրանի արևմուտքում հայտնաբերվել է զենքի բեռնվածք
Դեկտեմբեր 27, 2019 12:10 Asia/Tehran
Իրանի անվտանգության ուժերը Ջավանռուդ քաղաքում հայտնաբերել և առգրավել են զենքի մեծ բեռնվածք:
Հինգշաբթի օրն իրականացբած գործողության ընթացքում, Իրանի անվտանգության ուժերը հայտնաբերել ու առգրավել են երկրի արևմտյան սահմաններից ներս բերված և անապահովություն տարածելու նպատակով կիրառելու համար նախատեսված զենքի բռնվածքը:
Վերջին մեկ տարվա ընթացքում, Իրանի անվտանգության ուժերին հաջողվել է բացահայտել ու չեզոքացնել լրտեսկան մի շարք ցանցեր, որոնք նպատակ են ունեցել ապակայունացնել երկիրը:
Հաղորդումները վկայում են, որ թշնամու վերաբերյալ տեղեկատվության ձեռքբեօման և անվտանգության պահպանման հարցում Իրանն արել է լուրջ քայլեր և կարողացել է կանխել երկիրն անապահով դարձնելուն ուղղված մեծ թվով գործողություններ:
Պիտակ