Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորել են երկկողմ համագործակցությունների ընդլայնումը
Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորել են երկկողմ համագործակցությունների ընդլայնումը
Մուհամմադ Ջավադ Զարիֆը, Չինաստանի ԱԳՆ Վանգ Յիի հետ երեքշաբթի օրը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ, նշելով, որ Չինաստանը կարևորում է բազմակողմանի քաղաքականության գործադրումը, հավելել է. «Չինաստանի դերը միաջզագային և Իրանի հետ կապված խնդիրների լուծման հարցում, շատ կարևոր է»:
Դատապարտելով ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի հակաիրանական պատժամիջոցները, Զարիֆը միջազգային հանրությանը կոչ է արչել պայքարել միակողմանիության դեմ և սատարել բազմակողմանի քաղաքականությանը:
Անդրադառնալով Թեհրանի ու Պեկինի միջև ռազմավարական հարաբերութուններին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Երկու երկրների հարաբերությունների ռազմավարական մակարդակի բարձրացումն արտացոլում է Թեհրանի և Պեկինի ցանկությունը՝ բարելավել` փոխգործակցություններն ու հարաբերությունները»:
Վանգ Յին նույնպես ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, նշելով, որ Չինաստանն ու Իրանն ունեն պատմական հարաբերություններ: