Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորել են երկկողմ համագործակցությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i115122-Իրանի_և_Չինաստանի_ԱԳ_նախարարները_կարևորել_են_երկկողմ_համագործակցությունների_ընդլայնումը
Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորել են երկկողմ համագործակցությունների ընդլայնումը
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 31, 2019 10:43 Asia/Tehran
  • Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորել են երկկողմ համագործակցությունների ընդլայնումը

Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորել են երկկողմ համագործակցությունների ընդլայնումը

Մուհամմադ Ջավադ Զարիֆը,  Չինաստանի ԱԳՆ Վանգ Յիի հետ երեքշաբթի օրը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ, նշելով, որ Չինաստանը կարևորում է բազմակողմանի քաղաքականության գործադրումը, հավելել է. «Չինաստանի դերը միաջզագային և Իրանի հետ կապված խնդիրների լուծման հարցում, շատ կարևոր է»:

Դատապարտելով ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի հակաիրանական պատժամիջոցները, Զարիֆը միջազգային հանրությանը կոչ է արչել պայքարել միակողմանիության դեմ  և սատարել բազմակողմանի քաղաքականությանը:

Անդրադառնալով Թեհրանի ու Պեկինի միջև ռազմավարական հարաբերութուններին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Երկու երկրների հարաբերությունների ռազմավարական մակարդակի բարձրացումն արտացոլում է Թեհրանի և Պեկինի ցանկությունը՝ բարելավել` փոխգործակցություններն ու հարաբերությունները»:

Վանգ Յին նույնպես  ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, նշելով, որ Չինաստանն ու Իրանն ունեն պատմական հարաբերություններ: