Իրանցիները հավաքվել են Թեհրանում ՝ վերջին հրաժեշտը տալու գեներալ Սուլեյմանիին
https://parstoday.ir/hy/news/iran-i115313-Իրանցիները_հավաքվել_են_Թեհրանում_վերջին_հրաժեշտը_տալու_գեներալ_Սուլեյմանիին
Այսօր առավոտյան, Թեհրանի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ իրենց վերջին հրաժեշտը տալու ԻՀՊԿ Ղոդս սոտարաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2020 08:43 Asia/Tehran

Այսօր առավոտյան, Թեհրանի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ իրենց վերջին հրաժեշտը տալու ԻՀՊԿ Ղոդս սոտարաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին:

ԻԻՀ գերագույն առաջնորդն աղոթք կկարդա նահատակների հոգու խաղաղության համար, ինչից հետո, գեներալ Սուլեյմանիի դին կտեղափոխվի Ազատության հրապարակ, այնուհետև՝ Ղոմ քաղաք: Գեներալի դին հողին կհանձնվի երեքշաբթի օրը՝ նրա ծննդավայր Քերմանում:

Հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ հաջ Ղասեմ Սուլեյմանին, Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխրամանատար Աբու Մուսա ալ-Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ: