Իրանի ժողովորդի միլիոնանոց մասնակցությունը նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի միջոցառմանը
Հունվար 06, 2020 12:34 Asia/Tehran
Այսօր Իրանի ժողովուրդը խուռներամ մասնակցել է նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի միջոցառմանը:
Միջոցառման մասնակիցները վանկարկել են «մահ Ամերիկային», «մահ Իսրայելին», «ոչ հաշտություն, ոչ նահանջ» «Անսալու ենք Խամենեիի ջիհադի կոչին» կարգախոսները: Նրանք պահանջել են նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների արյան համար վրեժխնդիր լինել:
Նահատակ Սուլեյմանիի աճյւոնն այսօր կեսօրից հետո Ղոմ է փոխադրվելու: Հուղարկավորությունը կայանալու է երեքշաբթի օրը, իսլամի մեծ զորավարի ծննդավայր՝ Քերմանում:
Պիտակ