Փաշինյանը իր ուղերձն է հղել Իրանի և ԱՄՆ-ի կառավարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i115534-Փաշինյանը_իր_ուղերձն_է_հղել_Իրանի_և_ԱՄՆ_ի_կառավարություններին
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշ լեռան գագաթ արշավ կատարելիս իր Facebook-յան էջից ուղիղ միացումով խաղաղության կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 11, 2020 11:52 Asia/Tehran
  • Փաշինյանը իր ուղերձն է հղել Իրանի և ԱՄՆ-ի կառավարություններին

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշ լեռան գագաթ արշավ կատարելիս իր Facebook-յան էջից ուղիղ միացումով խաղաղության կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին:

Վարչապետն իր ուղերձի մեջ հայտնել է այն մասին, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը և նրաք քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ:

«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Միացյալ նահանգները մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ, և մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն, առանց այն էլ, լարված վիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ առաջին րոպեներից և վայրկյաններից հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով և մատը պահել զարկերակին։ Նրա խոսքով, անհրաժեշտ բոլոր քայլերը արվել են, կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ իրար հետ կապի մեջ են և անհրաժեշտության դեպքում հանդիպումներ և քննարկումներ են կատարում։

«Մեր այսօրվա քայլարշավի վերնագիրը ցանկանում եմ նվիրել խաղաղությանը մեր տարածաշրջանում և Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը»,- իր խոսքի ավարտին ասել է Վարչապետը։

 

arka.am