Զարիֆ. Եվրոպան ՀԳՀԾ-ն զրկեց իր բովանդակությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i115731-Զարիֆ._Եվրոպան_ՀԳՀԾ_ն_զրկեց_իր_բովանդակությունից
ԻԻՀ ԱԳ քննադատել է եվրոպացիներին՝ ՀԳՀԾ-ին անհավատարիմ մնալու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 16, 2020 09:05 Asia/Tehran
  • Զարիֆ. Եվրոպան ՀԳՀԾ-ն զրկեց իր բովանդակությունից

ԻԻՀ ԱԳ քննադատել է եվրոպացիներին՝ ՀԳՀԾ-ին անհավատարիմ մնալու համար:

Չորեշքաբթի օրը, Թվիթերւմ արած գրառման մեջ, Մուհամամդ Ջավադ Զարիֆը խստորեն քննադատելով ՀԳՀԾ-ի պահպանման հարցում եվրոպացիների պասիվությունը, գրել է. «Եվրոպական երեք երկրները կարծում են, թե ապրում է 19-րդ դարում, երբ այլ երկրներին պարտադրում էին իրենց կամքը և սուտ հայտարարություններ անում»:

Անդրադառնալով եվրոպական եռյակի այն հայտարարությանը, թե իրենք հավատարիմ են եղել ՀԳՀԾ-ին, Զարիֆը գրել է. «Իրանի նավթի արտահանման ծավալների զրոյացմանն ուղղված ջանքերը, իրանական բանկերի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ու Swift- ի կասեցումը, եվրոպական երկրների դուրս գալն Իրանից և նույնիսկ դեղորայքի ու սննդի ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները վկայում են այն մասին, որ եվրոպացիները ՀԳՀԾ-ին հավատարիմ չեն եղել»: