Իրանը զգուշացրել է ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի անարդար վերաբերմունքի կապակցությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Եթե եվրոպացիներն ակտիվացնեն ՀԳՀԾ-ի շուրջ տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն, Իրանը լուրջ որոշում կկայացնի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերաբերյալ»:
Հունվարի 14-ին, Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, հետևելով ԱՄՆ-ին, ակտիվացրել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շրջանակում տարաձայնությունների կարգավորման մեխանիզմը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, խորհրդարանի դռնբաց նիստում, անդրադառնալով եվրոպական եռյակի այդ քայլին, իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը եվրոպացիներին սպառնացել է, որ եթե չկիրառեն «ձգանի մեխանիզմը», 25 տոկոսով կավելացնի ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների գործարքը:
Լարիջանիի խոսքերով, ցավալի է, որ ԱՄՆ-ը եվրոպական հզոր երկրներին պարտադրում է ստոր ու անարդար քայլի դիմել:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի հարցում եվրոպացիների խոտստումնազանցությանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ավելի քան մեկ տարի է անցնում միջուկային հարցով ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքից և Եվրոպան միայն քաղաքական հաղորդագրություն է տարածել»:
Նշելով, որ Իրանը երբեք սպառնացող չի լինելու, Լարիջանին ասել է.«Եվրոպացիների քայլերին համապատասխան, Իրաննն անհրաժեշտ քայլեր է իրագործելու: