Վաեզի. «4+1 խմբի անդամ երկրները պետք է հավատարիմ մնան իրենց պարտավորություններին»
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ «4+1» խումբը ներկայացնող Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան պետք է հավատարիմ մնան Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Նա ասել է.«Եթե եվրոպացիները հավատարիմ մնան իրենց պարտավորություններին, Թեհրանը ևս նույնը կանի»:
Մահմուդ Վաեզին չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակներում ասել է.«Եթե Միացյալ Նահանգները կամ ՀԳՀԾ-ի անդամ երկրներն այս միջազգային համաձայնությունը տեղափոխեն Անվտանգության խորհուրդ, ապա կհանդիպեն Իրանի իսլամական հանրապետության ավելի խիստ քայլերին ու որոշումներին»:
Նա ընդգծել է.«Պարսից ծոցը զգայուն տարածաշրջան է, որտեղ արտատարածաշրջանային երկրների ներկայությունը խաղաղություն չի բերի, այլև կհանգեցնի լարվածությունների սրմանն այդ տարածաշրջանում»: