Էրաղչի.«Գեներալ Սուլեյմանիի սպանությունը տվեց տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը վերջ դնելու մեկնարկը»
https://parstoday.ir/hy/news/iran-i116159-Էրաղչի._Գեներալ_Սուլեյմանիի_սպանությունը_տվեց_տարածաշրջանում_ԱՄՆ_ի_ներկայությանը_վերջ_դնելու_մեկնարկը
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«ԱՄՆ պետական ահաբեկչության արդյունքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը տվեց արևմտյան Ասիայում ԱՄՆ ռեժիմի ներկայությանը վերջ դնելու մեկնարկը»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 25, 2020 14:07 Asia/Tehran
  • Էրաղչի.«Գեներալ Սուլեյմանիի սպանությունը տվեց տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը վերջ դնելու մեկնարկը»

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«ԱՄՆ պետական ահաբեկչության արդյունքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը տվեց արևմտյան Ասիայում ԱՄՆ ռեժիմի ներկայությանը վերջ դնելու մեկնարկը»:

Սեյեդ Աբբաս Էրաղչին շաբաթ օրը թվիթերյան իր էջում գրել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարզապես ձախողված է և մեծ պարտություն այդ երկրի համար,բայց Սպիտակ Տան  ծայրահեղականները ոչինչ չգիտեն Իրանի վերաբերյալ և պնդում են իրենց ասածը»:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը հստակեցրել է.«ԱՄՆ Պետդեպարտամենտում անփորձ անձինք այնքան կույր են, որ չեն կարողանում տեսնել ժողովրդի զանգվածային ցույցերը, որոնք իրականանում են  արևմտյան Ասիայում ամերիկացի զինծառայողների ներկայության դեմ»:

Իրաքի ժողովուրդը ևս անցած օրը բազմամիլիոնանոց ցույցեր անցկացնելով, իր ատելությունն է հայտնել ԱՄՆ-ի նկատմամբ և այդ երկրին կոչ է արել իր զորքերը դուրս բերել Իրաքից: