Երկու իրանցի ուսանողներ հայց են ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i116581-Երկու_իրանցի_ուսանողներ_հայց_են_ներկայացրել_ԱՄՆ_ի_կառավարության_դեմ
Երկու իրանցի ուսանողներ հայց են ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ՝ իրենց մուտքն ԱՄՆ կանխելու պատճառով:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 04, 2020 08:44 Asia/Tehran
  • Երկու իրանցի ուսանողներ հայց են ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ

Երկու իրանցի ուսանողներ հայց են ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ՝ իրենց մուտքն ԱՄՆ կանխելու պատճառով:

Northeastern համալսարանի ուսանող Շահաբ Դեհղանին և Ռեյհանե Էմամին, ով պետք է իր դասերն սկսեր Հարվարդի համալսարանում, ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը հայց են ներկայացրել և հայտնել են, որ Բոստոնի Լուգանի միջազգային օդանավակայանում իրենց նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել և ԱՄՆ-ի կառավարությունը անօրինական քայլի դիմելով, կանխել է նրանց մուտքն այդ երկիր:

Այդ երկու ուսանողներն ասել են, որ ԱՄՆ-ի պաշտոնատարները ժամեր նրանց ձերբակալել են օդանավակայանում և հարցաքննման են ենթարկել: 

Ամերիկացի պաշտոնատարները հայտարարել են, որ Դեհղանին և Էմամին մտադիր են  վիզայի սահմանած ժամկետից ավելի երկար մնալ ԱՄՆ-ում, սակայն նրանք հայտնել են, որ նման մտադրություն չունեն և այդ պաշտոնատարները ոչ մի ապացույց չունեն նման հայտարարություն կատարելու համար: