Երկու իրանցի ուսանողներ հայց են ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ
Երկու իրանցի ուսանողներ հայց են ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ՝ իրենց մուտքն ԱՄՆ կանխելու պատճառով:
Northeastern համալսարանի ուսանող Շահաբ Դեհղանին և Ռեյհանե Էմամին, ով պետք է իր դասերն սկսեր Հարվարդի համալսարանում, ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը հայց են ներկայացրել և հայտնել են, որ Բոստոնի Լուգանի միջազգային օդանավակայանում իրենց նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել և ԱՄՆ-ի կառավարությունը անօրինական քայլի դիմելով, կանխել է նրանց մուտքն այդ երկիր:
Այդ երկու ուսանողներն ասել են, որ ԱՄՆ-ի պաշտոնատարները ժամեր նրանց ձերբակալել են օդանավակայանում և հարցաքննման են ենթարկել:
Ամերիկացի պաշտոնատարները հայտարարել են, որ Դեհղանին և Էմամին մտադիր են վիզայի սահմանած ժամկետից ավելի երկար մնալ ԱՄՆ-ում, սակայն նրանք հայտնել են, որ նման մտադրություն չունեն և այդ պաշտոնատարները ոչ մի ապացույց չունեն նման հայտարարություն կատարելու համար: