Ռոհանի.«Իրանի ժողովրդի միասնությունն ու դիմադրությունն ԱՄՆ-ի սադրանքների ձախողման պատճառն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i116641-Ռոհանի._Իրանի_ժողովրդի_միասնությունն_ու_դիմադրությունն_ԱՄՆ_ի_սադրանքների_ձախողման_պատճառն_է
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովրդի միասնությունն ու դիմադրությունն Իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի բոլոր սադրանքների ձախողման պատճառն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2020 14:32 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի ժողովրդի միասնությունն ու դիմադրությունն ԱՄՆ-ի սադրանքների ձախողման պատճառն է»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովրդի միասնությունն ու դիմադրությունն Իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի բոլոր սադրանքների ձախողման պատճառն է»:

Չորեքշաբթի օրը  կայացած կառավարության նիստում նշելով, որ ԱՄՆ-ին չհաջողվեց եվրոպացիներին համոզել ՀԳՀԾ-ից դուրս գալու համար, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է. «Սպիտակ Տունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ միջուկային համաձայնագիրը չեղարկելու համար ցանկանում էր եվրոպացիներին իր հետ համաքայլ դարձնել, սակայն վերջիններս չհամաձայնեցին և չուղեկցեցին ԱՄՆ-ին»:

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրանքների ձախողմանը, ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Արևմտյան Ասիայում ամերիկացիների ձախողման պատճառը տարածաշրջանի ժողովուրդների զարթոնքն ու դիմադրությունն է»:

«Իրանի ժողովրդի փառահեղ մասնակցությունն Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձին, ևս մեկ հարված կարող է հասցնել Իսլամական հանրապետության թշնամիներին». նշել է նախագահ Ռոհանին:

Իրանի իսլամական փառահեղ հեղափոխությունն հաղթանակեց 1979 թվականի փետրվարի 11-ին: