Մուսավի. Ամերիկացիները փակել են դեղորայք գնելու համար բանկային փոխանակումների ճանապարհը
https://parstoday.ir/hy/news/iran-i116653-Մուսավի._Ամերիկացիները_փակել_են_դեղորայք_գնելու_համար_բանկային_փոխանակումների_ճանապարհը
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգները արգելափակում է Իրանի կողմից ցանկացած բանկային փոխանցում, որն իրականացվում է դեղորայք և սննուդ գնելու նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2020 05:11 Asia/Tehran
  • Մուսավի. Ամերիկացիները փակել են դեղորայք գնելու համար բանկային փոխանակումների ճանապարհը

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգները արգելափակում է Իրանի կողմից ցանկացած բանկային փոխանցում, որն իրականացվում է դեղորայք և սննուդ գնելու նպատակով»:

Չորեքշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է, որ ամերիկացիների պնդումներն առ այն, թե Վաշինգտոնը պատժամիջոցներ չի սահմանել Իրանի դեղորայքի ու սննդի ոլորտների նկատմամբ, կեղծ են: Նա գրել է. «Ամերիկացիները հայտարարում են, թե դեղորայք ու սնունդ գնելու նպատակով ֆինանսական փոխանցումների համար, ձևավորվել է բանկային փոխանցումների նոր ալիք, ինչը չի համապատասխանում իրականությանը: ԱՄՆ-ի այդ քայլը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով արգելված է պատժամիջոց սահմանել դեղորայքի ու սննդի նկատմամբ»:

Ավելի վաղ ևս Մուսավին անդրադարձել էր Իրանի ու Շվեյցարիայի միջև ֆինանսական փոխանակումների համար մարդասիրական մեխանիզմի գործարկմանը, նշելով, որ սնունդը և դեղորայքը չպետք է պատժամիջոցնրի ենթարկվեն: