Փետրվար 10, 2020 17:30 Asia/Tehran
  • Սալեհի.«Իրանը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Վիեննայում միջուկային անվտանգության համաժողովում ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը միշտ պատրաստ է պաշտպանել սեփական անվտանգությունը»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին այսօր այդ համաժողովում նշել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը կապահովի միջուկային անվտանգությունը»:

Նա խոսել է նաև  ՀԳՀԾ-ի պահպանման հարցում որպես միջուկային համաձայնագրի գլխավոր կողմերից մեկը  համարվող Եվրոպայի պատասխանատվության  և ԱՄՆ-ի միակողմանի ու բռնի քաղաքականություններին դիմակայելու  մասին:  

Սալեհիի խոսքով՝  ԱՄՆ-ի կառավարությունը ներկա պայմանների գլխավոր մեղավորն է:

Նա դատապարտել է ԱՄՆ-ի իշխող ռեժիմի անտրամաբանական ու անպատասխանատու վերաբերմունքը  Պաղեստինի օկուպացված տարածքների նկատմամբ:

Սալեհին միջազգային ասպարեզում  Վաշինգտոնի վարքագիծը ահաբեկչական է բնութագրել: Անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է ,որ Իրանը լուրջ է տրամադրված ցանկացած ագրեսիային համարժեք պատասխան տալու հարցում: 

Պիտակ