ԻԻՀ նախագահ.«Պատժամիջոցները ոչ մի ձեռքբերում չեն ունեցել թշնամիների համար»
Ընդգծելով, որ Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչ մի ձեռքբերում չի ունեցել թշնամիների համար, ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի իսլամական հանրապետությունը թիկունքում է թողել ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը»:
Կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշելով, որ հակաիրանական պատժամիջոցներն ապարդյուն են լինելու, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի հավելել է.«ԱՄՆ-ի ողջ նպատակն այն է, որ Իրանի կառավարության ու ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելով, Իսլամական հանրապետությանը բերել բանակցության սեղանի շուրջ, բայց դա բացառվում է»:
Հորմուզի խաղաղության նախագծի վերաբերյալ Իրանի կառավարության տարած ջանքերի մասին Ռոհանին ասել է.«Ողջ աշխարհի համար պարզ է, որ առանց Իրանի ներգրավվածության բացառվում է արևմտյան Ասիայում խաղաղության ու կայունության հաստատումը»:
Անդրադառնալով տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուստի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դերակատարությանը, ԻԻՀ նախագահն ասել է. «Նահատակ Սուլեյմանին ձգտում էր Պարսից ծոցի և արևմտյան Ասիայի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը և մշտապես այս ուղղությամբ մեծ ջանքեր գործադրեց»:
Խոսելով Եմենում տիրող ճգնաժամի մասին Ռոհանին ասել է.«Արաբիան պետք է դադարեցնի Եմենի դեմ ագրեսիան և Եմենի հարցի լուծումը պետք է վերապահել այդ երկրի ժողովրդին»: