Զարիֆ. «Ենթարկվելով ԱՄՆ-ին, եվրոպացիներն ապացուցեցին, որ ընկրկել են Վաշինգտոնի ճնշումների առջև»
Նշելով, որ եվրոպացիներն Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների հարցում ենթարկվելով ԱՄՆ-ին, ապացուցեցին, որ ընկրկել են ճնշումների առաջ, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ը եվրոպացիների որդեգրած քաղաքականության դիմաց նրանց սպառնաց պատժամիջոցներով»:
Կառավարության այսօրվա նիստի ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Ֆինանսական ու պաշտպանական ոլորտում Եվրամիության անկախ չլինելը, ԱՄՆ-ի քաղաքականություններին հետևելու արդյունք է»:
Նշելով, որ Իրանի ժողովուրդն ակտիվ մասնակցություն է բերելու Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրություններին, Զարիֆը հավելել է.«Իրանի ժողովուրդը հերթական անգամ ցույց տվեց,ո ր Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողել է»:
Փետրվարի 21-ին, Իրանի 208 ընտրատարածքներում տեղի կունենան Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունները: