Զարիֆ. «Ենթարկվելով ԱՄՆ-ին, եվրոպացիներն ապացուցեցին, որ ընկրկել են Վաշինգտոնի ճնշումների առջև»
https://parstoday.ir/hy/news/iran-i117245-Զարիֆ._Ենթարկվելով_ԱՄՆ_ին_եվրոպացիներն_ապացուցեցին_որ_ընկրկել_են_Վաշինգտոնի_ճնշումների_առջև
Նշելով, որ եվրոպացիներն Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների հարցում ենթարկվելով ԱՄՆ-ին, ապացուցեցին, որ ընկրկել են ճնշումների առաջ, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ը եվրոպացիների որդեգրած քաղաքականության դիմաց նրանց սպառնաց պատժամիջոցներով»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 19, 2020 13:37 Asia/Tehran
  • Զարիֆ. «Ենթարկվելով ԱՄՆ-ին, եվրոպացիներն ապացուցեցին, որ ընկրկել են Վաշինգտոնի ճնշումների առջև»

Նշելով, որ եվրոպացիներն Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների հարցում ենթարկվելով ԱՄՆ-ին, ապացուցեցին, որ ընկրկել են ճնշումների առաջ, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ը եվրոպացիների որդեգրած քաղաքականության դիմաց նրանց սպառնաց պատժամիջոցներով»:

Կառավարության այսօրվա նիստի ավարտին լրագրողների հետ ունեցած  ճեպազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Ֆինանսական ու պաշտպանական ոլորտում Եվրամիության անկախ չլինելը, ԱՄՆ-ի քաղաքականություններին հետևելու արդյունք է»:

Նշելով, որ Իրանի ժողովուրդն ակտիվ մասնակցություն է բերելու Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրություններին, Զարիֆը հավելել է.«Իրանի ժողովուրդը հերթական անգամ ցույց տվեց,ո ր Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողել է»:

Փետրվարի 21-ին, Իրանի 208 ընտրատարածքներում տեղի կունենան Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունները: