Իրանի ներկայացուցիչը Վիենայում հանդիպել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
(last modified Thu, 20 Feb 2020 13:20:40 GMT )
Փետրվար 20, 2020 16:50 Asia/Tehran
  • Իրանի ներկայացուցիչը Վիենայում հանդիպել է  ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը Վիեննայում հանդիպել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի հետ և քննարկել Չինաստանում կորոնավիրուսի տարածումից հետո նավթի շուկայում տեղի ունեցած զարգացումները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին և ՕՊԵԿ-ի  գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն, դատապարտելով  ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված  միակողմանի և անօրինական նավթային պատժամիջոցները, ընդգծել են ՕՊԵԿ-ի կարևոր դերակատարությունը նավթային շուկաներում կայունության պահպանման և արտադրողների և սպառողների փոխադարձ շահերի ապահովման ուղղությամբ:

Բարկինդոն նաև ընդգծել է ՕՊԵԿ-ի անդամ և ոչ  անդամների միջև խորհրդակցությունների անհրաժեշտությունը, հատկապես ներկա իրավիճակում:

Կորոնավիրուսի տարածումը Չինաստանում, նվազեցրել է նավթի նկատմամբ այդ  երկրի պահանջարկը, ինչը հանգեցրել է նավթի գների անկմանը: