Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվար 23, 2020 11:20 Asia/Tehran
Կիրակի առավոտյան, ժամը 9:22-ին, Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Ղոթուր քաղաքի մոտակայքում, 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։
Նախնական տվյալներով, երկրաշարժը զգացվել է Թավրիզ, Օսքու, Սահանդ, Ուրմիա և շրջակա այլ քաղաքներում:
Դեռևս լուրեր չեն շրջանառվել երկրաշարժի հավանական վնասների մասին:
Ղոթուրը Թուրքիայի Վան նահանգի հետ սահմանակից, Արևմտյան Ատրպատական նահանգի քաղաքներից է:
Պիտակ