Իրանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են ՀԳՀԾ-ն
Իրանի և Ավստրիայի արտգործնախարարները խոսել են ՀԳՀԾ-ի և այդ շրջանակում եվրոպական կողմի հանձնառությունների մասին:
Կիրակի օրը, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն Իրան է այցելել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը:
Կողմերը կարևորել են բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:
Զարիֆի և Շալենբերգի բանակցությունների առանցքում եղել են ՀԳՀԾ-ի հետ կապված զարգացումները և եվրոպական կողմի հանձնառությունները:
Ավստրիայի արտգործնախարարը հանդիպում է ունենալու նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու հետ, որից հետո կայանալու է Իրանի արտգործնախարարի հետ բանակցության երկրորդ փուլը:
Անցած օրը, Նիդերլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը Թեհրանում հանդիպում և զրույց է ունեցել Իրանի նախագահի և արտգործնախարարի հետ: