Իրանն Ասիայի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն է
https://parstoday.ir/hy/news/iran-i117408-Իրանն_Ասիայի_ազատ_ոճի_ըմբշամարտի_չեմպիոն_է
Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, Ասիայի մեծահասակների առաջնության ժամանակ, նվաճել է 8 մեդալ, գրավելով առաջին տեղը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 24, 2020 09:03 Asia/Tehran
  • Իրանն Ասիայի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն է

Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, Ասիայի մեծահասակների առաջնության ժամանակ, նվաճել է 8 մեդալ, գրավելով առաջին տեղը:

Ազատ ոճի ըմբշամարտի Ասիայի 33-րդ մրցաշարը տեղի ունեցավ փետրվարի 22-ին  և 23-ին՝ Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում:

Մրցաշարի ընթացքում, Իրանի հավաքականը, նվաճելով 2 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ ու 168 միավոր, արժանացավ չեմպիոնի տիտղոսին:

Իրանից հետո, Հնդկաստանի և Ղազախստանի հավաքականները, համապատասխանաբար 159 և 164 միավորով, հայտնվեցին երկրորդ և երրորդ հորիզոնականներում:

Ճապոնիան, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Մոնղոլիան, Տաջիկստանը, Հարավային Կորեան և Իրաքը զբաղեցրել են  չորրորդից տասներորդ տեղերը: