Էրաղչի․«Ամոթալի է, որ ամերիկացի պաշտոնյային ուրախացրել է ժողովրդի տառապանքը»
https://parstoday.ir/hy/news/iran-i117530-Էրաղչի_Ամոթալի_է_որ_ամերիկացի_պաշտոնյային_ուրախացրել_է_ժողովրդի_տառապանքը
Հակադարձելով Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ամերիկյան կենտրոնի» տնօրենի ուրախ արձագանքին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է․-«Ցավալի ու անմարդկային է ուրախանալ կորոնավիրուսի տարածման ու ժողովրդի տառապանքի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2020 13:43 Asia/Tehran
  • Էրաղչի․«Ամոթալի է, որ  ամերիկացի պաշտոնյային ուրախացրել է ժողովրդի տառապանքը»

Հակադարձելով Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ամերիկյան կենտրոնի» տնօրենի ուրախ արձագանքին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է․-«Ցավալի ու անմարդկային է ուրախանալ կորոնավիրուսի տարածման ու ժողովրդի տառապանքի համար»:

 Սեյեդ Աբբաս Էրաղչին, Թվիթերում արած գրառման մեջ խոսքն ուղղելով «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ամերիկյան կենտրոնի» (FDD) տնօրեն Մարկ Դուբովիցին, գրել է․-«Ուրեմն հասկացաք, որ ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել և նույնիսկ զիջել են կորոնավիրուսին»։

 FDD -ի Սիոնիստական լոբիի ղեկավար Մարկ Դոբուվիցը, ուրախություն հայտնելով Իրանում կորոնավիրուսի տարածման համար, ասել է․-«Իրանի ոչ-նավթային արտահանումների վրա կորոնավիրուսի ազդեցությունն ավելի մեծ է եղել, քան ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներինը»։